ԱԱԾ տնօրենը վստահեցնում է՝ աղմկոտ դեպքերի մասին դեռ էլի կլսենք — Երկիր Մեդիա

ԱԱԾ տնօրենը վստահեցնում է՝ աղմկոտ դեպքերի մասին դեռ էլի կլսենք

Ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան
aac

Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին ի պատասխան, արդյոք կրկին ՀՀԿ շրջանակներից են այդ մարդիկ, Վանեցյանն ասաց. «Կարող են լինել և ՀՀԿ, և այլ շրջանակներից»։ Նա հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռևս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն չի թերացել՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին և Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց. «ԱԱԾ-ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»:

ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաև, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլև ողջ իրավապահ համակարգը: Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում նաև Ինտերպոլով:

*

*