Հայաստանում կանցկացվի ԱՊՀ ԶՈՒ ղեկավար կազմի մեթոդական հավաք

Այն տեղի կունենա հոկտեմբերի 2-ից 5-ը
aph

ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համակարգող կոմիտեի հերթական նիստը և ղեկավար կազմի մեթոդական հավաքը:

ՌՔԿՊ համակարգող կոմիտեի նիստին և մեթոդական հավաքին կմասնակցեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ:

*

*