Ապարան-Երևան երթուղին բնականոն գործունեություն է ծավալում. Անահիտ Առաքելյան

yerkirmedia.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղարը նշեց, որ...
aparan

Երևան-Ապարան, Ապարան-Երևան երթուղին այս պահին բնականոն գործունեություն է ծավալում, հասարակական տրանսպորտի գործունեության հետ կապված խախտումներ չկան: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը:

Պատասխանելով այն հարցին, թե Ապարանի բնակիչներից բողոքներ են ստացվել, որ երկու օր է Երևան-Ապարան, Ապարան-Երևան հասարակական տրանսպորտը չի աշխատում, Անահիտ Առաքելյանը նշեց, որ դա շատ կարճ է  տևել և դրա հետ կապված այլ մանրամասներ չկան:

Հավելենք, որ Ապարանի բնակիչների հետ հեռախոսազրույցում հաստատվեց լուրն այն մասին,  որ այսօր Ապարան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտը գործել է անխափան։

*

*