Ապարան-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
dzyun-buq

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Ապարան-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունվարի 18-ին՝ ժամը
18:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

 

*

*