Անվճար կայանատեղեր՝ տուրիստական ավտոբուսների համար

Հարցն արդեն իսկ քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության հետ:
turistakan-avtobus

Տուրիստական ավտոբուսների համար գարնանից սկսած անվճար կայանատեղեր կգործեն:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հարցը մշտապես բարձրացվել է:

«Միջազգային կազմակերպության կողմից մշակվել են ճանապարհային նշանների ուղեցույցները: Հարցն արդեն իսկ քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության հետ»,-  ասաց Զեյթունցյանը՝ հավելելով, որ արդեն իսկ նշագծվել են այն բոլոր վայրերը, որտեղ կարող են կայանել տուրիստական ավտոբուսները:

*

*