Հայաստանը կորցրել է շատ որակյալ անտառներ. ՄԱԿ-ի ծրագրի ղեկավար

Նրա խոսքով` Հայաստանում անտառածածկույթը կազմում է 334 հազար հեկտար։
antar

Անտառային տարածքների ներսում անցանկալի երևույթների հետևանքով Հայաստանը կորցրել է շատ որակյալ անտառներ: Այս մասին ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը:

Նրա խոսքով` Հայաստանում անտառածածկույթը կազմում է 334 հազար հեկտար, որից 270 հազարը գյուղատնտեսության նախարարության իրավասության տակ է, իսկ մոտ 70 հազարը` բնապահպանության նախարարության:

«Ամբողջ խնդիրը 90-ական թվականներից մինչև այժմ անտառային տարածքների ներսում անցանկալի երևույթներն են: Մենք կորցրել ենք շատ որակյալ անտառ: Շատ քիչ հատվածներ են պահպանվել: Մեր ծրագրերով ցանկանում ենք ապահովել բարձրարժեք բնապահպանական անտառ և ներդնել էկոհամակարգային ծառայություններ ու այլ համակարգեր: Դրանով ցանկանում ենք այդ անտառներն ամբողջությամբ պահպանության տակ դնել և շատ քիչ մաս թողնել սանիտարական կամ անտառվերականգման հատման համար»,- ասաց նա:

*

*