Անթիլիասի կաթողիկոսարանի հայտարարությունը՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

«Վերականգնումի ճիգը եղավ համահայկական՝ Սփյուռքի գործուն մասնակցությամբ»
antalia

Անթիլիասի կաթողիկոսարանը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր, 7 Դեկտեմբեր 2018-ն, 30-րդ տարելիցն է Սպիտակի երկրաշարժին, որուն հետեւանքով ունեցանք մարդկային, նիւթական ու ֆիզիքական ահաւոր կորուստներ։

Սակայն, մեր ժողովուրդը իր հաւաքական հաւատքով ու վճռակամութեամբ ու վերականգնումի ճիգով կրցաւ դիմագրաւել այս ծանր տագնապը։

Վերականգնումի ճիգը եղաւ համահայկական՝ Սփիւռքի գործօն ու կազմակերպ մասնակցութեամբ։ Երկրաշարժին պատճառած վէրքերուն դարմանումը անհրաժեշտ է որ շարունակուի վերանորոգ թափով ու յանձնառութեամբ։

Այսօր, 30 տարիներ ետք, յիշե՛նք այն բոլոր հայորդիները, որոնք զոհ գացին երկրաշարժին. յիշենք մեր ազգին սիրելի զաւակները մեր աղօթքներով, կարճ ժամանակով ընդհատելով մեր աշխատանքները եւ մասնակցելով յառաջիկայ Կիրակի եկեղեցիներէն ներս տեղի ունենալիք հոգեհանգստեան արարողութեան»:

*

*