Աննա Հակոբյանը կմեկնի Բերդավան՝ այցելելու Կարեն Ղազարյանի ծնողներին

«Տեղեկացրել են, որ Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է...»
anna-hakobyan

Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը կմեկնի Բերդավան՝ այցելելու Ադրբեջանում գերեվարված, Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունից:

«Աննա Հակոբյանին տեղեկացրել են, որ Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է: Այցի նպատակն է տեսակցելու Կարենի հայրիկին, տեղեկանալու նրա առողջական վիճակից, ինչպես նաև հնարավորության դեպքում պատասխանելու Կարենի ծնողների հարցերին՝ իրենց որդու կարգավիճակի հետ կապված»,-ասված է հաղորդագրության մեջ:

*

*