Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան պատերազմի հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց

Այցի ընթացքում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել դպրոցի միակ 4-րդ տարրական դասարանի աշակերտների ավարտական հանդեսին:
anna-hakobyan-dproc-jora-yesayan

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող, Ապրիլյան պատերազմում մարտական գործողությունների ժամանակ զոհված Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց:

Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել Ապրիլյան պատերազմի հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել դպրոցի միակ 4-րդ տարրական դասարանի աշակերտների ավարտական հանդեսին:

*

*