Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։
im-ughin

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Արաբկիր» բշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պոլսահայ բարերար Անի Քադումյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, կենտրոնի աշխատակիցները, սաները և նրանց ծնողները։

«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։ Նորաբաց կենտրոնում արտթերապիայի շրջանակում գործում են թղթի արտադրության, բացիկների պատրաստման, գեղանկարչության, կավագործության, բատիկայի, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում՝ դաշնամուրի, երգեցողության և պարի դասարաններ, խոհարարական խմբակ։ Կենտրոնի սաները կուսանեն նաև համակարգչային գիտելիքներ, այգեգործություն, կզբաղվեն սպորտով։

«Իմ քայլը» հիմնադրամը «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի շրջանակում աջակցել է կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին՝ հատկացնելով 14 մլն 400․000 դրամ։

*

*