Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

«Տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անպայման այցելում եմ նմանօրինակ կենտրոններ․․․»
Anna-hakobyan-hano

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։

Ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։

Ավելի ուշ Նգյուեն Հա Թանի և ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը։ «Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին հաղթահարել հիվանդությունը։ Հենց դա է պատճառը, որ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անպայման այցելում եմ նմանօրինակ կենտրոններ, որպեսզի Ձեր հաջողված փորձը տանեմ Երևան»,- ասել է Աննա Հակոբյանը՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը։

 

*

*