Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի անդամներին

ՀԿ անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ․․․
anna hakobyan (1)

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Սահակյանը ներկայացրել է կառույցի հիմնական գործունեությունն ու ծրագրերը: Նա շեշտել է, որ ներկա դրությամբ հասարակական կազմակերպության անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ:

«1990-94 թթ. զոհվածների ընտանիքների անդամները բազմաթիվ դժվարություններ ունեն: Նրանցից շատերն ապահովված չեն բնակարանով, շատերն ունեն աշխատանքի տեղավորման, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ, իսկ տրամադրվող թոշակն ու նպաստը բավարար չեն»,- ասել է Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ և լիահույս են, որ բարձրացված հարցերը լուծում են ստանալու:

Աննա Հակոբյանն էլ հավաստիացրել է, որ անհնարին ոչինչ չկա, սակայն խորհուրդ է տվել աշխատել ճիշտ ուղղությամբ: «Վստահ եմ, որ ձեր բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Խնդիրները շատ են և ծավալուն: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է Աննա Հակոբյանը՝ խոստանալով հնարավորինս աջակցել և օժանդակել ամենահրատապ հարցերի կարգավորմանը՝ մինչև խնդիրներին կտրվի համակարգային լուծում:

 

*

*