Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել լրագրող Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

«Նրա կորուստը մեծ է ու անդառնալի...»
anna-hakobyan

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Reuters գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

«Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին:

Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ  Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը:  Նրա կորուստը մեծ է ու անդառնալի»,-մասնավորապես ասված է հեռագրում:

*

*