Աննա Հակոբյանը հորդորում է դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել անապահով ընտանիքներին

«Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր․․․»
anna-hakobyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հորդորում է դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին։

«Սիրելի′ ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ,

Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:

Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել [email protected] հասցեին:

Խորին շնորհակալությամբ և ձեզ հետ միասին աշխարհն ավելի լուսավոր դարձնելու կամքով՝
Ձեր Աննա Հակոբյան»,-գրել է Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում։

*

*