Աննա Հակոբյանն Արամ Ա-ին պատմել է Լիբանանում իր ծրագրերի մասին

Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան։
anna-hakobyan-aram-a

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին:

Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը Աննա  Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։

Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան։ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և թանգարանի պատասխանատու Գրիգոր Ալուզյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքով, ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանն ու ցուցանմուշներին, գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։

Աննա Հակոբյանը եղել է նաև «Թռչնոց բույն» մանկատանը:

*

*