Հորդառատ անձրևի պատճառով մարել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը

Վերջին տասը տարիների ընթացքում չորս նման դեպք է գրանցվել
anmar-krak2 (1)

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին  հորդառատ անձրևի պատճառով մարել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը:

«Այսօր հորդառատ անձրևի պատճառով մարել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը: Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Դեմոյանը:

Նա նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ուժեղ քամու և անձրևի պատճառով չորս նման դեպք է գրանցվել:

*

*