«Անմահ գնդի» քայլերթն՝ Ազատության հրապարակից

Ակցիայի մասնակիցները մեկ անգամ եւս հիշեցրել են հաղթանկակ պարգեւածների մասին:
anmah-herosner

Եռատոնի կապակցությամբ  Ազատության հրապարակից մեկնարկել է «Անմահ գնդի» քայլերթը: Ակցիայի մասնակիցները Մեծ Հայրենականի վետերանների, արցախյան եւ ապրիլյան պատերազմների հերոսների նկարներով մեկ անգամ եւս հիշեցրել են հաղթանակ պարգեւածների մասին:

Քայլերթին մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, պաշտպանության նախարարության, Հայաստանում ԱՊՀ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր այրեր, ԵԿՄ անդամներ, ուսանողներ, աշակերտներ` Հայաստանից եւ Արցախից:

«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումը, որն իրականացվել է ՀՀ վետերանների ու Երկրապահ կամավորականների միությունների հետ համատեղ ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, սկսվել է տերունական աղոթքով:

«Հիանալի է, որ նման ակցիաները երիտասարդական կազմակերպություններն են կազմակերպում, սա նշանակում է, որ իրենք հիշում ու հարգում են մեր նախնիների, պապերի սխրանքները»,- ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*