Հայաստանի անկախության 27-ամյակը՝ լուսանկարներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս այցելել է Հանրապետության հրապարակ եւ նկարվել ցանկացողների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրապետության հրապարակ՝ անկախության տոնը նշելու հրապարակում գտնվող քաղաքացիների հետ: Քաղաքացիները լուսանկարվել են երկրի վարչապետի հետ:

Հայաստանի անկախության 27-ամյակի առթիվ Երևանի կենտրոնում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: Ժամը 12:00-ից մեկնարկել են համերգային ծրագրերը, ցուցահանդեսները, կավճանկարչությունը: Ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում անցկացվում է «Սելֆի ժամ» միջոցառումը, որի շրջանակում այնտեղ գտնվող քաղաքացիները հնարավորություն ունեն լուսանկարվել հայտնի գործիչների հետ:

*

*