Հայաստանի երրորդ Հանրապետությունը 28 տարեկան է

Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:
ankakhutyan-drosh

Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան` 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե։

Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

 

*

*