Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը՝ Հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում հունիսի 18-ին գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 18-ին` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +30 աստիճան ջերմություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները