Մի քանի օր եւս կանձրեւի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
andzrev

Հանրապետության տարածքում մայիսի 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +26, երեկոյան՝ +20 աստիճան ջերմություն։

*

*