Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով
exanak,-ashun,-andzrev

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-8 աստիճանով։

Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +23, երեկոյան՝ +15 աստիճան ջերմություն։

*

*