Կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում մայիսի 24-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երեւանում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +22 աստիճան ջերմություն։

*

*