Երկարաձգվել է վավերականության ժամկետը լրացած անձնագրերով կենսաթոշակ վճարելու ժամկետը

Կառավարության ապրիլի 12-ին նիստում ընդունվել է որոշում․․․
toshakaruner-toshak2

Կառավարության ապրիլի 12-ին նիստում ընդունվել է վավերականության ժամկետը լրացած անձնագրերով կենսաթոշակ, ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, պարգևավճար, պատվովճար վճարելու ժամկետը 2018 թվականի հունվարի 31-ից մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը երկարաձգելու մասին որոշումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս կան շահառուներ, որոնք ունեն վավերականության ժամկետը լրացած անձնագրեր, ՀՀ կառավարության որոշմամբ ինքնուրույն տեղաշարժվելու կարողության սահմանափակում ունեցող կամ մինչև 1938 թվականի հունվարի 1-ը ծնված տարեցների համար վավերականության ժամկետը լրացած անձնագրերով կենսաթոշակ կամ ծերության նպաստ վճարելու ժամկետը 2018 թվականի հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները