Մահացել է հայտնի պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանը

Նրա գիտական հետազոտությունների շրջանակը շատ լայն է․․․
anahit-ter-minasyan (1)

Փարիզում երկարատեւ հիվանդությունից հետո 86 տարեկանում մահացել է պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանը։ Վերջինս հայտնի գիտնական էր, Սորբոնի համալսարանի եւ Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս։ Ուսումնասիրում էր Հայաստանի, հայկական հարցի, Անդրկովկասում ազգային հարաբերությունների պատմությունները: Մի քանի գրքերի, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է։

Անահիտ Տեր-Մինասյանը ակտիվ դերակատարություն է ունեցել ֆրանսահայ հասարակական-քաղաքական կյանքում։ Նա Հայկական ազատագրական պայքարի երեւելի դեմքերից մեկի` Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանի թոռնուհին էր, նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական նախարար, ազատագրական պայքարի երեւելի գործիչ Ռուբեն Տեր- Մինասյանի հարսը։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ցավակցում է նրա հարազատներին ու ժառանգներին, այդ թվում՝ մեր գործընկեր Վահե Տեր- Մինասյանին` թանկ կորստի համար։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները