Ռազմադաշտից՝ վիրահատարան. Անահիտ Չիբուխչյան — Երկիր Մեդիա

Ռազմադաշտից՝ վիրահատարան. Անահիտ Չիբուխչյան

Արցախյան ազատամարտի ընթացքում տղամարդկանց կողքին կռվել են 300-ից ավելի կանայք։

Արցախյան ազատամարտի ընթացքում տղամարդկանց կողքին կռվել են 300-ից ավելի կանայք: Նրանք իրենց ցանկությամբ մեկնում էին ռազմաճակատ եւ պայթող ռումբերի ու արկերի տարափի տակ բուժօգնություն  ցույց տալիս վիրավորներին:

Արցախյան պատերազմի տարիներին  Անահիտ Չիբուխչյանը «Էրեբունի» օդանավակայանում էր աշխատում՝ որպես տարհանման կետի պետ, և ճանապարհում ու դիմավորում էր ռազմի դաշտ մեկնող բժիշկներին ու բուժքույրերին, հաճախ էլ նրանց հետ Արցախ հասնում:

Լույս ու ջուր չկար, դեղորայքը չէր բավականացնում, չկային միանվագ օգտագործման պարագաներ ու ներարկիչներ, իրենց ձեռքի տակ եղածը փորձում էին պիտանի դարձնել՝ եռացնելով փայտի վառարանների վրա… Նրանք անում էին հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարդկանց կյանքերը փրկելու համար: Հիշում է՝ Ստեփանակերտի հոսպիտալում ձմռանը վիրահատարանում այնքան ցուրտ էր, որ վիրահատության ընթացքում վիրաբուժական գործիքները կպչում էին բուժքույրերի և բժիշկների ձեռքերին…

Ռազմադաշտից՝ վիրահատարան. արցախյան ազատամարտի բուժքույրերն ու բժիշկներն առանձնացան իրենց սխրանքներով, իսկ նրանց պատմություններն ամեն փրկված մարտիկի համար դարձան աղոթքի կտորներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիանա Գաբրիելյան

*

*