Ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

...մեր ունեցած տեղեկություններով՝ արդարադատության նախարար կնշանակվի վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը
ardaradatutyan-naxararutyun

Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո նոր պաշտոնանկություն՝ արդարադատության նախարարությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Վերջինս նախարարության հնաբնակներից, ով 2002-ից մինչեւ 2013 զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար աշխատած շրջանում եղել նրա տեղակալը, ապա 2017-ից կրկին վերադարձել է արդարադատության նախարարություն:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ արդարադատության նախարար կնշանակվի վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Խորհրդականի պաշտոնի հետ մեկտեղ Եղիշե Կիրակոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է։

*

*