Սերը տարիք չի հարցնում. ծերանոցում երկու զույգ է ամուսնացել

Ամուսնություններին ներկա էր նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։
tarec-zuyger-amusnutyun

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում հոկտեմբերի 2-ին կայացավ միաժամանակ երկու պսակադրություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-ինտերնատում ամուսնության արարողությունն օրինականացրեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակիցը։ Զույգերից մեկն արդեն մեկ տարի ապրում էր տուն-ինտերնատում և մեկ ամիս է ինչ ամուսնացել էին։ Հոկտեմբերի 2-ին նրանց ամուսնությունն օրինականացվեց։

70-ամյա Նվարդ Ոսկանյանը ամուսնանում է արդեն երկրորդ անգամ։ «Ամուսինս մահացել է 8 տարի առաջ, ես արդեն մեկ տարի է այստեղ եմ ապրում։ Հասրաթն ինձ կարողացավ համոզել և ամուսնության առաջարկ անել, ես էլ ընդունեցի»,- նշեց Նվարդ Ոսկանյանը։ Նրա այժմյան ամուսնու՝ Հասրաթ Մանուկյանի համար սա նույնպես երկրորդ ամուսնությունն էր:

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ այցելել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, հաղորդավար Սուսաննա Շահինյանը։

amusnutyun-tseranoc-rita-sargsyan-ruben-matevosyan

 

*

*