Վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը պիտի շահագործվի․ բնապահպան

Վարչապետի հետ քննարկմանը մասնակցել է մոտ 60-70 հոգի

ՀՀ նախագահական նստավայրում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման հարցով: Հանդիպմանը ներկա գտնվողներից բնապահպան ակտիվիստներից մեկը հայտնել է, որ վարչապետի հետ քննարկմանը մասնակցել է մոտ 60-70 հոգի՝ Ջերմուկի բնակիչներ, ավագանու անդամներ։

Բնապահպանները լրագրողներին տեղեկացրին՝ վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը պիտի շահագործվի, հետևաբար` իրենք որոշել են շարունակվել պայքարը:

*

*