ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Արցախի աջակցության հարցին

Թիլերսոնը վերահաստատել է նաեւ պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգըլի առաջարկներին
reqs-tilerson

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնն աջակցում է Արցախում ականազերծումը հնարավորինս արագ ու հիմնավորապես ավարտելուն: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է պետքարտուղարի այս հայտարարությունը: Թիլերսոնը վերահաստատել է նաեւ պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգըլի առաջարկներին, որոնցով կոչ է արվում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը, տեղադրել հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր:

Վերահաստատելով, որ ականազերծման աշխատանքներն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար՝ Ղարաբաղին աջակցելու տեսանկյունից, Թիլերսոնը հաստատել է նաեւ, որ շուրջ 45 միլիոն դոլար է տրամադրվել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով տուժածներին: Թիլերսոնն այսպիսով արձագանքել է դեմոկրատ կոնգրեսականներ Բրեդ Շերմանի եւ Դեյվիդ Սիսըլինիի հարցերին, որոնք պետքարտուղարին էին ուղղվել հունիսին՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրա գրավոր պատասխանները հրապարակային են դարձել այս շաբաթ:

*

*