ԱՄՆ արևմտյան շրջանի երիտասարդները հանդիպել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ

Արցախ ժամանած 18 երիտասարդներ ճամբարի ավարտից հետո այցելեցին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն
amn-hyd-artsakh

Օգոստոսի 2-ին ավարտվեց ԱՄՆ արևմտյան շրջանի և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով Ասկերան քաղաքում հուլիսի 22-ից մեկնարկած պատանեկան ճամբարը: ԱՄՆ-ի արևմտյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցության Արցախ ժամանած 18 երիտասարդներ ճամբարի ավարտից հետո այցելեցին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն և հանդիպում ունեցան ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հետ:

Հանդիպման ընթացքում երիտասարդները կիսվեցին ճամբարի և Արցախի մասին տպավորություններով, քննարկեցին առաջիկա մի շարք ծրագրեր` պատրաստակամություն հայտնելով աջակցել ազգային և հայրենասիրական բնույթի միջոցառումների իրականացմանը:

*

*