Հայաստանից, Արցախից ու Ջավախքից 4800 երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

Ամառային հանգիստը կկազմակերպվի 3 հերթափոխով։
chambar

ՀՀ վարչապետի որոշման համաձայն` 2017 թվականի հունիսի 19-ից մեկնարկել է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4800 երեխաների ամառային հանգստի ծրագիրը՝ երեք հերթափոխով՝ 20-ական օրով: Այս մասինտեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով ստեղծված  ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե  Տերտերյանի նախագահությամբ գործող հանձնաժողովն արդեն հաստատել է 4800 երեխայի  բաշխումն ըստ ՀՀ մարզերի: Ամառային ճամբարներին կմասնակցեն նաև երեխաներ Արցախից և Ջավախքից:

Ամառային հանգիստը կկազմակերպվի 3 հերթափոխով՝ «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Աղբյուր ԼԱՎԱ» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ճամբարներում:

*

*