Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6։
eghanak (1)

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է․ հուլիսի 22-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-ից 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երեւանում գիշերը սպասվում է 22-ից 24, ցերեկը՝ 38-40, երեկոյան՝ 36-ից 37 աստիճան ջերմություն։

Մեկ Մեկնաբանություն
  • Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով — Armenian National Committee of America
    21 июля 2017 at 23:59

    […] […]

  • *

    *