Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը պաշտոնապես բացվել է (լուսանկարներ)

Տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13:00-22:00-ն:

Հյուսիսային պողոտայում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը պաշտոնապես բացվել է:

Ամանորյա 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի եւ Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր, հուշանվերներ, քաղցրավենիք: Տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13:00-22:00-ն:

Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին:

*

*