Ամանորի համար ծախսվելիք 680 հազար դոլարի նպատակը՝ ըստ վարչապետի

...«սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց» մասին մտահոգվելով
tonacar-hraparak

Ամանորի՝ Երեւանյան տոնակատարությանը կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից հատկացված 680.000 դոլարը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացնում է իր ձեւակերպմամբ, «սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց» մասին մտահոգվելով։

Վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետն անդրադառնարձել է խոսակցություններին, թե բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում ինչու է այդքան մեծ գումար հատկացվում ամանորյա տոնակատարություններին։ Նա հայտարարել է, որ այդ ծախսը կատարելով, այդ մարդկանց հնարավորություն են տալու «որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը»:

«Մենք սրանով լուծում ենք շատ կարեւոր հարց, սոցիալ-հոգեբանական, տնտեսական եւ գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, Հայաստանի շատ քաղաքացիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետեւ մեր երկրից գումարներն արտահոսում են»,-մասնավորապես նշել է վարչապետը:

 

 

 

*

*