Ինչպես ուտել եւ չգիրանալ Ամանորին․ խորհուրդներ

Թվում է՝ վերջ, կարելի է ինքնամոռաց տրվել խրախճանքին...
amanor-snund-uteliq

Եկան այդքան սպասված տոնական օրերը։ Թվում է՝ վերջ, կարելի է ինքնամոռաց տրվել խրախճանքին, ուտել՝ ով ինչ կառաջարկի, կամ որքան աչքը կտեսնի, հյուր գնալ-ընդունել, կամ  պարզապես՝ բազմոցին պառկած վայելել սուրբծննդյան հրաշալի ֆիլմերը։ Բայց տոն օրերին հիմնականում հաջորդում է «էս ինչքան եմ գիրացել» արտահայտությունը եւ իգական սեռի ներկայացուցիչների ամենամյա ընկճախտը։

Իսկ ինչպե՞ս ուտել եւ չգիրանալ այդ օրերին։ Ձեզ ենք ներկայացնում 7 կարեւոր խորհուրդ։

1․ Լավ քնեք։ Ապացուցված է, որ քունը չառած մարդու օրգանիզմում մի քանի հորմոն է արտադրվում, որոնցից մեկն էլ պատասխանատու է ախորժակի համար։ Եվ չքնած մարդը ավելի շատ է մտածում ուտելու մասին, քան մյուսները։

2․ Հաճախակի ջուր խմեք։ Ջուրը հագեցնում է քաղցը եւ  օրգանիզմը մաքրում է տոքսիններից։ Որպես կանոն՝ անհրաժեշտ է խմել օրական 8 բաժակ ջուր։

3․ Քանի դեռ ճաշ եք պատրաստում եւ սեղան դնում՝ ծամոն ծամեք։ Ամեն ինչ շատ պարզ է․ մինչդեռ ծամոն եք ծամում, դժվար թե մի գդալ աղցան «թռցնեք» կամ երշիկի կտոր ուտեք։

4․ Խուսափեք ալկոհոլային խմիչքներից։ Ինչպես հայտնի է՝ ալկոհոլն առհասարակ ունենում է բարձր կալորիականություն և ախորժակ է գրգռում։ Չգիրանալու համար նախապատվությունը տվեք չոր գինիներին (կարմիր, սպիտակ)։

5․ Սեղանին գունավոր փոքր սպասք դրեք։ Այն նաեւ վիզուալ կերպով կհագեցնի ձեր քաղցը։

6. Ուտելիս զրուցեք։ Շատակերությանը խանգարում են նաև հետաքրքիր զրուցակիցները։ Ի վերջո դուք դաստիարակված մարդիկ եք և երբեք թույլ չեք տա զրուցել դիմացինի հետ ուտելիքով լի բերանով։ Հետևաբար, եթե ուզում եք քիչ ուտել, ապա սեղանի շուրջ հաճույքով զրույցի բռնվեք։

7․ Այս օրերին շատ շարժվեք ու պարեք։ Ավելորդ քաշ չհավաքելու ամենաարդյունավետ միջոցը շարժվելն է։  Պարե՛ք։ Որքան ակտիվ կյանք վարեք, այնքան նույնիսկ կալորիաներով ամենահարուստ սնունդը ձեզ չի գիրացնի։

Եթե այս խորհուրդներից հետո, այնուամենայնիվ, շարունակում եք վախենալ գիրանալուց, ապա ուտելուց առաջ 2 բաժակ օղի խմեք եւ այլեւս չեք վախենա ։)

*

*