Նոր կայք՝ զբոսաշրջիկների համար

Կայացավ allhotels.am կայքի պաշտոնական շնորհանդես

«Բարի գալուստ, Հայաստան»․ այսուհետ մեր երկրում հանգստանալու համար հյուրանոց-զբոսաշրջային կայքերից օգտվողներին այսպես կողջունի եւս մեկ կայք։ Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգերին իր նոր, ժամանակակից մոտեցումներով գալիս է լրացնելու allhotels.am կայքը:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կայացավ կայքի պաշտոնական շնորհանդեսը: 3․5 տարվա ընթացքում մշակված հայաստանյան նախագիծը նոր, ավելի լայն հնարավորություններ է տրամադրում թե′ իր գործընկերներին, թե′ հաճախորդներին, ովքեր հեշտությամբ կկարողանան ամրագրել հյուրանոցներ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*