Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Օհանյանը Երևանում մասնակցելու է «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
aleqsis-ohanyan

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան: Օհանյանը Երևանում մասնակցելու է «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

Լրագրողները հետաքրքրվեցին նրա առաջիկա ծրագրերով՝ կապված Հայաստանի հետ: Ի պատասխան լրագրողների հարցին՝ Ալեքսիս Օհանյանը նշեց, որ համաժողովին ծանոթանալու է համագործակցության հնարավորություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանում տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել, ինչը ողջունելի է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ալեքսիս Օհանյանը խոսում է հայերեն:

«Ոչ, ես դժվարությամբ եմ խոսում, գիտեմ մի քանի բառ միայն. «շնորհակալ եմ», «չէ», «այո»… Շատ եմ ափսոսում, որ չեմ հասցրել  ավելի լավ իմանալ»,-ասաց նա:

Համաժողովին մասնակցելուց զատ, մայրաքաղաքում նախատեսված է նաև նրա՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը:

*

*