Սամվել Ալեքսանյանը հերքում է իր կապը Մոսկվայում տեղի ունեցած սպանության հետ

Մոսկվայում օրերս սպանված են գտել նրա նախկին աշխատակցին՝ Իսրայելյանին՝ «Ձկնկուլ» մականունով։
samvel-alekhsanyan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապում իր անունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով հարցին, թե իր հասցեին մեղադրանքներ են հնչում, ասաց. «Ի՞նչ մեղադրանքներ, ինչի՞ համար պետք է ինձ հետ կապվի: Նիկոլը ե՞րբ է ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:

Սամվել Ալեքսանյանը նաև պնդեց, թե ինքն Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի և նրա ընկերոջ սպանության վերլուծությունները բերում են ՀՀ Ազգային ժողով՝ հաշվի առնելով, որ Արմեն Իսրայելյանը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն է եղել, իսկ մի քանի ամիս առաջ նրան մեղադրել էր իրեն առևանգելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ ՌԴ-իքննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը կապ է հաստատել ՌԴիրավասու մարմինների գործընկերների հետ և պարբերաբար տեղեկացվում է ՀՀ երկուքաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությանընթացքի վերաբերյալ։

Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվելՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 17-ից չիկարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:

Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմիցմատնանշված հասցեն, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենայինվնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ,որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանումհրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնվածԱրմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրիզննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։

 

*

*