Ալբերտը կրկին հաղթեց

Վիրավոր զինվորի վիրահատությունները բարեհաջող են անցել

Վերջին երկու տարիներին Ալբերտին Նարեկներ շատ են նվիրել: Մայրն է իր համար կարդում: Զինվորական ծառայության ընթացքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո ստիպված է եղել նորից սովորել քայլել, գրել, տեսողությունն ու հիշողությունը քիչ-քիչ վերականգնվում են: Երբ վիրահատում էին, երբ դեռ կոմայի մեջ էր, ապրելու հույս չէին տալիս, բայց Ալբերտը հակառակն ապացուցեց:

Վիրավոր զինվորը մոտ երկու տարի կռիվ տվեց ապրելու, վերականգնվելու համար, եւ ի վերջո, համահայկական դրամահավաքով հավաքված գումարով մեկնեց Գերմանիա՝ բարդ վիրահատությունների: Մայրն ասում է՝ այստեղի բժիշկները հրաշք գործեցին՝ փրկեցին որդու կյանքը, բայց գերմանական կլինիկայի տեխնիկական հնարավորությունները շատ-շատ մեծ են: Շնորհակալ են բոլորից. այս դժվար ընթացքում ով ինչով կարողացել օգնել է իրենց, կանգնել է Ալբերտի կողքին: Նույնը նաեւ Գերմանիայում էր:

Մանրամասները՝ Անի Ռափյանի տեսանյութում։

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները