Զինվորի վիրահատության համար անհրաժեշտ 45 հազար դոլարը հանգանակվել է

Հանգանակությունը, սակայն, շարունակվում է․․․
albert-dallaqyan

Ապրիլյան պատերազմի մասնակից, հունիսին վիրավորված Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար օրեր առաջ հայտարարված դրամահավաքի արդյունքում արդեն հանգանակվել է անհրաժեշտ 45 հազար դոլարը։

Այս մասին տեղեկանում ենք etshelpourhero կայք-էջից։

Հանգանակությունը, սակայն, շարունակվում է, քանի որ այժմ փորձում են հոգալ նաեւ ճանապարհածախսը, որը վիրահատության գումարի հետ միասին կազմում է 49 հազար դոլար։

*

*