ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մտահոգություն է հայտնում

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել եւ դատական կարգով հետապնդել․․․»
mac

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել եւ հայտնել իր մտահոգությունը։

«Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի եւ մարդու իրավունքների եւ ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով: Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որեւէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձեւ հնարավոր չէ հանդուրժել:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել եւ դատական կարգով հետապնդել ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների եւ չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը եւ նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին:

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

*

*