Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի հայելին

Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի մոտ։
viktor-engibaryan-meqena-hayeli

Ազգային ժողովի մոտ գողացել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի հայելին։ Այս մասին հայտնում է պատգամավորը՝ իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդ չափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների մասին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում թալանել էին նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։ Նրա մեքենայից գողացել էին 20 տարվա կոնյակ և մեկ նոթբուք։

*

*