ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակը

Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին
aj-sumgayit
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ փետրվարի 28-ը Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

«1988թ. փետրվարի 27-29-ը ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում երկրի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ բնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Այդ ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին մեր բազմաթիվ հայրենակիցներ, ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի իսկական դեմքը, ինչպես նաև ապացուցեցին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նախկինում նման հանցագործություններ կատարածներին: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ազգային խտրականության և թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հիշատակը»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը:

*

*