Ստորագրահավաք ԱԺ-ում՝ «Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու նպատակով

Նախաձեռնությանը միացել են 26 պատգամավոր բոլոր խմբակցություններից՝ բացի ՀՀԿ-ից:
artur-sargsyan-hac-berox

Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում ստորագրահավաք են նախաձեռնել՝ անցած հուլիսին Երեւանում ՊՊԾ գնդի մոտ ծավալված իրադարձությունների ժամանակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու նպատակով:

Նախաձեռնությանը միացել են 26 պատգամավոր բոլոր խմբակցություններից՝ բացի ՀՀԿ-ից:

Ստորագրություններն արդեն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, Խորենացու հուլիսյան դեպքերի օրերին սեփական նախաձեռնությամբ սնունդ էր տարել «Սասնա ծռերին»: Նա կալանավորվել էր, դեկտեմբերին ազատ արձակվել եւ դարձյալ կալանավորվել հունվարին:

Արթուր Սարգսյանը արդեն 17 օր շարունակ հացադուլ է իրականացնում:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*