Նիկոլ Փաշինյան․ Այսկերպ փորձում են ընդդիմությունից վերցնել բոլոր գործիքները

Բուռն քննարկում ԱԺ-ում՝ Երեւանի տեղական ինքնակառավարման մասին օրինագծի շուրջ

«Նախաձեռնություն, որի հարցում կոնսենսուս մինուս մեկ է»: Այսպես է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բնորոշել «Ելք» խմբակցության՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախագիծը: ԵԱՏՄ-ի վնասներն ու օգուտները հաշվարկող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունից բացի, այսօր խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ Երեւանի տեղական ինքնակառավարման մասին օրինագիծը: Դրանով առաջարկվում է Երեւանում հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին:

Նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսկերպ փորձում են ընդդիմությունից վերցնել բոլոր գործիքները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Իզաբելլա Հովհաննիսյան

*

*