Քննարկվել են հատուկ պահպանվող տարածքների հիմնախնդիրները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանում 13.1 % են կազմում։

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանում 13.1 % են կազմում, սա թեեւ առաջընթաց է՝ մի շարք երկրների համեմատ, սակայն բավարար չէ: Բնապահպանության նախարարի կարծիքով՝ հարկավոր է այդ տարածքներն ընդլայնել: Այսօրվա խորհրդարանական լսումների թեման էր բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրներն ու լուծման ուղղությունները:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կստեղծվեն Ջերմուկ եւ Տաթեւ ազգային պարկերը: Նպատակը տեղի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունն է. Հայաստանում էնդեմիկ 144 բարձրակարգ բուսատեսակ եւ 500 կենդանատեսակ կա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Իզաբելլա Հովհաննիսյանը

*

*