ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը

Օրինագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 2:
notar

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում:

Նախագծի քննարկմանը խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրել էր, որ քրեականացնում են նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: «Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- նշել էր պատգամավորը:

Օրինագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 2:

*

*