ԱԺ հատուկ նիստը կմեկնարկի ժամը 12-ին՝ մարզահամերգային համալիրում

Հանդիսավոր արարողությանը կմասնակցի 1300 մարդ, այդ թվում հյուրեր Հայաստանից ու արտերկրից։
erdum-hamalir

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Հանդիսավոր արարողությանը կմասնակցի 1300 մարդ, այդ  թվում հյուրեր Հայաստանից ու արտերկրից։

ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում, իսկ լրագրողներն արարողությանը կհետևեն Ազգային ժողովից։

*

*