ԱԺ նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Նա ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանը եւ հետագա ծրագրերին:
ararat-mirzoyan-verakangnoxakan

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Խորհրդարանի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ տնօրինության ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, որը հագեցած է գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

Շրջայց կատարելով կենտրոնի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, պարաֆինո, կինեզո, էլեկտրո թերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած մեր զինվորներն ու զինվորականները` ԱԺ նախագահը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանը եւ հետագա ծրագրերին:

*

*